• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Կրթամշակութային արշավի կազմակերպելու մասին

ՀՐԱՄԱՆ
03․07․2017 թ .

Բանգլադեշյան պլեների «Կենսամշակութային արշավի դաջվածքներ՝ հետքերի հետքեր» նախագծով, կրթահամալիրում իրականացվող հեղինակային նախագծերի տարածման, կապերի հաստատման նպատակով կրթահամալիրի սովորողների և ուսուցիչների կրթամշակութային արշավը հուլիսի 4-7-ը Արցախում կազմակերպելու համար․

  1. հաստատել մասնակիցների ցուցակը (հավելված 1), արշավի ծրագիրը (հավելված 2).
  2. ճամփորդության ղեկավար նշանակել Քնարիկ Ներսիսյանին․
  3. մասնակիցների մեկնումը՝ հուլիսի 4-ին, ժամը 07:00, Ս. Երրորդություն եկեղեցու մոտից, Նորագավիթ - Արտաշատ - Արարատ - Արփայի հովիտ-Արենի եկեղեցի -Ամաղուի Նորավանքի կիրճ - Վայքի սբ. Տրդատ եկեղեցի - Սյունիքի դարպասներ - Գորիս. Ակսել Բակունցի տուն թանգարան - Հին Խնձորեսկ - Բերձոր - Շուշի երթուղով, վերադարձը՝ հուլիսի 7-ին, մինչև 20:00, Շուշի - Ստեփանակերտ- Գանձասար - Դադիվանք - Վարդենիս - Ներքին Գետաշեն - Կոթավանք - Հայրիվանք - Սևան - Երևան երթուղով.
  4. մասնակիցների տեղափոխումը կազմակերպել Նիսան 34 DR 635 մակնիշի մեքենայով, վարորդ՝ Գարիկ Առաքելյան (հեռ. 055 51 77 17).
  5. մասնակիցների կեցությունը հոգում է Շուշիի տեխնոլոգիական համալսարանը․
  6. հրամանին անհատապես ծանոթացնել բոլոր մասնակիցներին:

Կրթահամալիրի տնօրեն`   Ա. Բլեյան