• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Ջուլֆայում ենք

Նկարագրություն: 
Ուխտագնացների մեր խումբն արդեն Ջուլֆայում է: Վաղ առավոտից անցանք, տեսանք, վայելեցինք բնության չորս եղանակներն էլ. մեկ անթափանց մառախուղ, ձյուն ու անձրևախառն քամի, մեկ էլ պարզ, արևոտ եղանակ, որը մեզ ուղեկից դարձավ Մեղրիից ու հասավ Ջուլֆա: Ու բերքի ծանրությունից կռացած ծառեր, բերք ու բարիք: Աննախադեպ մառախուղն ու վատ տեսանելիությունը խանգարեցին մեզ նկարելու ժամանակ: Սահմանից այն կողմ արդեն Արաքսի ափով էինք գնում, որի մյուս ափին Նախիջևանն էր: Հույս ունենք ու վստահ ենք՝ վաղը եղանակը մեր կողմից է լինելու....