Հրաման
12.08.2016թ․
Ի լրումն 07.06.2016թ. «Ամառային ճամբարների կազմակերպման մասին» հրամանի, «Աշխատանքային ճամբարների կազմակերպման մասին» հրամանի, ճամբարների օգոստոսի 15-ից 19-ի փուլը կազմակերպելու նպատակով.
- կազմակերպման վայրը համարել.
- 6-13 տարեկանների մանկական լողափնյա ճամբարը կազմակերպել Դպրոց-պարտեզում, Հիմնական դպրոցում և Նոր դպրոցում՝ կրթահամալիրի որևէ դպրոցում կամ Կենտրոնում դիմող ծնողին առաջարկելով ընտրել դրանցից մեկը.
- դեռահասների հետազոտական-նախագծային ջոկատը՝ ըստ նախագծի աշխատակարգի կրթահամալիրի տարածքում և դրանից դուրս.
- դեռահասների աշխատանքի և հանգստի «Ընկերության» ջոկատը՝ Դպրոց-պարտեզում և հարակից տարածքում.
- պատանեկան աշխատանքային ջոկատների գործունեությունը՝ ըստ սահմանված կարգով աշխատանքային հայտերի՝ կրթահամալիրի, կրթական պարտեզի և հարակից տարածքներում.
- պետեր նշանակել.
- Նոր դպրոցում՝ Կարինե Խառատյանին, օգնական՝ Գայանե Սարգսյանին,
- Դպրոց-պարտեզում՝ Մարինե Մարտիրոսյանին,
- Հիմնական դպրոցում՝ Հասմիկ Ուզունյանին,
- պատանեկան աշխատանքային ճամբարի՝ Անահիտ Մելքոնյանին,
- «Ընկերության» ջոկատի՝ Սոնա Փափազյանին,
- դեռահասների հետազոտական-նախագծային ջոկատի՝ Աշոտ Տիգրանյանին.
- ճամբարային ընդհանուր պարապմունքների համակարգող նշանակել Սյուզի Մարգարյանին.
- ճամբարների պետերին՝ սահմանված կարգով վարել սովորողների հաշվառումը.
- Ճամբարի պետերին և պատասխանատուներին` ճամբարի օրակարգը, ծրագիրը կազմել՝ նկատի ունենալ օգոստոսի 1-12-ի փորձը. օրվա, այդ թվում` նաև ընդհանուր պարապմունքի, մարզական գործունեության, ճամբարային նախագծերի, այլ աշխատանքների ծրագիրը հրապարակել նախորդ օրը` մինչև 16։00։
- Ճամբարականների տեղափոխումը կազմակերպել ծնողների միջոցներով, անհրաժեշտության դեպքում՝ օգտվելով Գազել 26 Տ 65 մակնիշի մեքենայի, վարորդ՝ Արմեն Պետրոսյան (հեռ. 098 39 52 01) ծառայությունից:
Կրթահամալիրի տնօրեն` Ա. Բլեյան