Հունիսի 2-ին՝ 23:00, մեր վրաց գործընկերները ժամանեցին: Հիշեցնեմ, որ Թբիլիսի քաղաքի Մասնագիտական Քոլեջի պատվիրակությունը, տնօրեն՝ Նոդար Խարազիշվիլիի գլխավորությամբ, № 174 և 132 դպրոցների դասավանդողների, սովորողների խումբը, № 100 մանկապարտեզի դաստիարակները ժամանել են մասնակցելու մեր Ամառային ստեղծագործական ճամբարին: Վրաց գործընկերները հյուրընկալվել են Գեղարվեստի դպրոցի և Դպրոց-պարտեզի հյուրատներում: Պատվիրակությանը չի կարողացել միանալ Սամշվիլդեի դպրոցի տնօրենը, սակայն ջերմ-ջերմ ողջույններ է ուղարկել՝ նշելով, որ Սեբաստացիներին սիրով սպասում են իրենց գյուղում և դպրոցում:
Լուսանկարների հեղինակ՝ Սյուզաննա Սարգսյան