• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Վրաց հյուրերը բարեհաջող ժամանեցին

Հունիսի 2-ին՝  23:00, մեր վրաց գործընկերները ժամանեցին: Հիշեցնեմ, որ Թբիլիսի քաղաքի Մասնագիտական Քոլեջի պատվիրակությունը, տնօրեն՝  Նոդար Խարազիշվիլիի գլխավորությամբ, № 174 և 132 դպրոցների դասավանդողների, սովորողների խումբը, № 100 մանկապարտեզի դաստիարակները ժամանել են մասնակցելու մեր Ամառային ստեղծագործական ճամբարին: Վրաց գործընկերները հյուրընկալվել են Գեղարվեստի դպրոցի և Դպրոց-պարտեզի հյուրատներում: Պատվիրակությանը չի կարողացել միանալ Սամշվիլդեի դպրոցի տնօրենը, սակայն ջերմ-ջերմ ողջույններ է ուղարկել՝ նշելով, որ Սեբաստացիներին սիրով սպասում են իրենց գյուղում և դպրոցում:

Լուսանկարների հեղինակ՝ Սյուզաննա Սարգսյան