ՀՐԱՄԱՆ
25.02.2016թ.
Նկատի ունենալով կրթահամալիրի 2016 թ. ուսումնական օրացույցով որոշված հանրակրթական ստուգատեսները, կրթահամալիրի խորհրդի հաստատած 2016թ. ծախսային ծրագրերի նախահաշիվը.
- Հաստատել, որ.
- Մանկավարժական աշխատողը պարգևատրվում է.
- կրթահամալիրի զարգացման ծրագրի իրագործմանն ուղղված նախաձեռնությունների հետևողական իրականացման համար.
- ծննդյան հոբելյանական օրվա առիթով:
Անհատական պարգևատրումների ընդհանուր գումարը կազմում է պարգևատրման ֆոնդի գումարի 30%-ի չափ: Անհատական պարգևատրումներ նշանակում է կրթահամալիրի տնօրենը` մասնաճյուղի, ուսումնական կենտրոնների, մասնախմբերի ղեկավարների առաջարկությամբ: Աշխատողին պարգևատրելու մասին կրթահամալիրի տնօրենն ընդունում է անհատական իրավական ակտ, որում նշում է պարգևատրման չափը, վճարման ձևը, խրախուսման հիմքերը: Անհատական իրավական ակտը սահմանված կարգով հրապարակվում է կրթահամալիրի էլեկտրոնային կայքում:
- Սովորողը, սովորողների խումբը, մանկավարժական աշխատողը պարգևատրվում են.
- ուսումնական-հետազոտական-ստեղծագործական նախագծերին արդյունավետ մասնակցության համար.
- ուսումնական օրացույցով որոշված բաց ստուգատեսների և փառատոների ծրագրերով, դրանց անվանակարգերով որոշված մրցանակների արժանանալու համար։
- Հաստատել 2016թ. ստուգատեսների մրցանակները.
- մանկավարժական աշխատողին.
- մրցանակ՝ 40.000 ՀՀ դրամով
- խրախուսական մրցանակ՝ 30.000 ՀՀ դրամով պարգևատրում կամ դրան համարժեք ուսուցչական մարզա-առողջարարական, հայրենագիտական, մշակութային ծառայություն.
- սովորողին.
- մրցանակ՝ 20.000 ՀՀ դրամի սահմանում
- խրախուսական մրցանակ՝ 15.000 ՀՀ դրամի սահմանում՝ սովորողի ընտրությամբ կրթահամալիրի, դպրոցի ուսումնական օրացույցով որոշված արտագնա ճամբարի, պլեների, ստեղծագործական հավաքի, ճամփորդության մասնակցություն կամ լողի կտրոն.
- դասարանին, ակումբին, ստեղծագործական այլ խմբի.
- մրցանակ՝ 30.000 ՀՀ դրամի սահմանում
- խրախուսական մրցանակ՝ 20.000 ՀՀ դրամի սահմանում ճամփորդություն Սևանի հանրային լողափի ընդգրկմամբ, դասարանական լող կրթահամալիրի փակ լողավազանում, խմբի ընտրությամբ կրթահամալիրի, դպրոցի ուսումնական օրացույցով որոշված արտագնա ճամբարի, պլեների, ստեղծագործական հավաքի, ճամփորդության մասնակցություն.
- ուսումնական հաստատությանը՝ 50.000 ՀՀ դրամի սահմանում ստուգատեսի բովանդակությամբ անհրաժեշտ գույքի ձեռքբերում, ուսումնական ճամփորդություն։
- Հաստատել կրթահամալիրի 2016թ. անվանական մրցանակները, տրամադրման կարգը (հավելված).
- մանկավարժական աշխատողին.
- մրցանակ՝ 150.000 ՀՀ դրամ
- խրախուսական մրցանակ՝ 80.000 ՀՀ դրամ.
- սովորողին.
- մրցանակ՝ 100.000 դրամ կրթաթոշակ
- խրախուսական մրցանակ՝ 50.000 ՀՀ դրամ կրթաթոշակ.
- նկատի ունենալ, որ մանկավարժական աշխատողի «Մխիթար Սեբաստացի» մրցանակը մեկ շաբաթվա աշխատանքի ուղեգիր է մխիթարյան միաբանություն։
Հիմք՝ կրթահամալիրի ծախսերի «Պարգևատրման ֆոնդ» և «Դրամական աջակցություն, մրցանակներ» ուղղությունները։
Կրթահամալիրի տնօրեն՝ Ա. Բլեյան