Առաջին անգամ են գտնվում Հայաստանում, հնարավորություն ունեմ տեսնել Ձեր գեղեցիկ աշխարհամասը և անձամբ ծանոթանալ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի հետ: Շատ լավ և հետաքրքիր բաներ եմ լսել Թբիլիսիում իմ գործընկերներից Ձեր կրթահամալիրի մասին և բնականաբար ունեի մեծ ցանկություն անձամբ տեսնել և ծանոթանալ: Ինձ շատ դուր եկավ այստեղի կրթական միջավայրը, որը անհատական ձևով հաշվարկված է յուրաքանչյուր սովորողի համար: Շնորհակալություն եմ ուզում հայտնել ջերմ ընդունելության համար: Որպես Թբիլիսիի 14-րդ միջնակարգ դպրոցի տնօրեն ցանկանում եմ, որ մեր դպրոցները, սովորողները համատեղ հետաքրքիր նախագծեր իրականացնեն և ավելի ամրապնդեն երկու երկրների և ժողովրդի բարեկամությունը: