Նկարագրություն:
Բարձունքի հաղթահարում նախագծի երկար շրջապտույտը տանում է իր հետևից մեզ էլ: Սեպտեմբերի 26-ին, Թեժառույքի բարձունքի ճամփան էր մերը: Հաղթահարեցինք Դավիթ Բլեյանի դիտակետից ու քայլերին համարժեք դժվար թեթևությամբ: Թեժառույքը, այս շրջանում այնքան տարատարիք սեբաստացի սովորող-ծնող-դասավանդող տեսավ, որ լեզու առնի, հարցեր տաք՝ Անդաստանից կսկսի Կոմիտասով կավարտի, ու նորից: Հարզատ է դարձել, միշտ հյուրընկալ, երբեք հոնքերը չկիտող, եթե անգամ մի քիչ էլ ամպամած, բայց էլի իր ընկերների՝ մեզ համար, զով եղանակ ու օդ հրամցնելու համար պատրաստ: Յուրաքանչյուր անգամ նոր հետաքրքությամբ ենք բարձրանում, նորը տեսնելու ակնկալիքով: Սովորողներից է բխում, հաստատ: Այս անգամ պլեներ անցկացրինք, բայց ոչ սովորական՝ միայն գուաշներով, մեր ներկերը մենք պատրաստեցինք՝ Քոչարյան Արմենի մտահղացմամբ ՝ հատապտուղներից, մոխրից, խոտից: Մեղրաձորն էլ, իր մասին առասպելների շարք ունկնդրեց, հիշողության մեջ փորփրեց՝ տեսնի, մեղուներին ու՞ր է ճամփել: Սեբաստացի Դավիթն էլ՝ անվրդով, հերթական մողեսին էր ուսումնասիրում ու նորն ուզում: