Նկարագրություն:
Կրթահամալիրի տեխնոլոգիայի նորացված արհեստանոց-արվեստանոց- բրուտանոցում այսօր նորամուտ էր: «Կրթական պարտեզ արվարձանում» նախագծի քաղաքացիական նախաձեռնության խումբը ներկայացրեց 2016թ. անելիքները: Քննարկման ժամանակ խմբի սովորողները ներկայացրին իրենց կատարած աշխատանքները, խոսեցին անելիքներից: Կրթական պարտեզի ճարտարապետների նախագծում ամեն ինչ պարզ էր, հասարակ ու մատչելի: Բոլորս էլ ուզում ենք ապրել մաքուր, բարեկարգ և կանաչապատ թաղամասում: Բայց ի՞նչն է մեզ խանգարում միանալ աշխատանքներին... Յուրաքանչյուր անհատ ինքն է ստեղծում իր շրջակա միջավայրը: Եկեք միասին կանաչ ու գեղեցիկ դարձնենք մեր թաղամասը: