Հրաման
30.10.2015
Կրթական փոխանակումների նախագծի պատասխանատուներ Աղասի Մարգարյանը և Անահիտ Մելքոնյանը առաջարկում են այսօր՝ հոկտեմբերի 30-ին, կազմակերպել ընդհանուր պարապմունք՝ նվիրված Ավետիք Իսահակյանի հոբելյանին։ Այդ նպատակով.
- ընդհանուր պարապմունքը նշանակել հոկտեմբերի 30-ին՝ ուսումնական պարապմունքների միասնական ժամատախտակով որոշված 6-րդ ժամին.
- պարապմունքի տևողությունը՝ ժամը 13.40-14.20.
- Աղասի Մարգարյանի ներկայացմամբ հաստատել պարապմունքի ծրագիրը.
- պարապմունքին ապահովել միջին, ավագ դպրոցների, քոլեջի ուսանողների, դասավանդողների մասնակցությունը։
Կրթահամալիրի տնօրեն՝ Աշոտ Բլեյան