• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Ընդհանուր պարապմունքի կազմակերպման մասին

Հրաման 
30.10.2015

Կրթական փոխանակումների նախագծի պատասխանատուներ Աղասի Մարգարյանը և Անահիտ Մելքոնյանը առաջարկում են այսօր՝ հոկտեմբերի 30-ին, կազմակերպել ընդհանուր պարապմունք՝ նվիրված Ավետիք Իսահակյանի հոբելյանին։ Այդ նպատակով.

  • ընդհանուր պարապմունքը նշանակել հոկտեմբերի 30-ին՝ ուսումնական պարապմունքների միասնական ժամատախտակով որոշված 6-րդ ժամին.
  • պարապմունքի տևողությունը՝ ժամը 13.40-14.20.
  • Աղասի Մարգարյանի ներկայացմամբ հաստատել պարապմունքի ծրագիրը.
  • պարապմունքին ապահովել միջին, ավագ դպրոցների, քոլեջի ուսանողների, դասավանդողների մասնակցությունը։

Կրթահամալիրի տնօրեն՝ Աշոտ Բլեյան