Նկարագրություն:
Արդեն երրորդ շաբաթն է ինչ Միջին դպրոցում անցկացվում է շնասերների սեմինար-հավաքը:Մեզ են հյուրընկալվում Ամիրա ակումբից մի խումբ մասնագետներ՝ իրենց շների հետ միասին: Այս անգամ նրանք շնասերներին ցույց տվեցին, թե ինչպես մոտենալ, ընկերանալ շների հետ: Նաև փորձեցին բացատրել շների լեզուն, ինչպես նրանց վարժեցնել և այլն: Շնասերների ակումբը գնալով մեծանում է: Այս անգամ սեմինարն անցկացվեց դրսում՝ մարզական դաշտերի հարակից տարածքում: Ընթացքը նկարահանում էր Հ1 հեռուստաընկերությունը և այն շուտով կլինի եթերում: