«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր
"Mkhitar Sebastatsi" Educomplex
Աշխարհին Ոստանիկ Ադոյան նկարիչ տված Կարս, Խորգոմ...
Եղանք նրա ծննդավայրում՝ Խորգոմ գյուղում, տեսանք տունը, ուր իր մանկությունն էր անցկացրել, փողոցը, որտեղ խաղացել էր ու վազվզել.....դեռ կանգուն էին տան պատերը, գերանները, երդիկից մի կտոր լույս էր ներս ընկել: Այդ լույսով տեսանք հսկա վառարանը, հողե հատակը: Տխուր էր, գոմ էին դարձրել: Երկար շրջեցինք, տեղաբնակները մեզ ցույց տվեցին տնից քիչ հեռու ընկած մի խաչքար՝ պոկված փոքրիկ եկեղեցուց, որն արդեն չկար: Հիշեցինք Գորկու անցած խորդուբորդ ճանապարհը, պայքարն ու մահը, հիշեցինք, ու ով ինչ գիտեր նրա մասին՝ պատմում էր: Ուրախությամբ նշեցի, որ մեր սովորողները նկարել են Գորկու ոճով, կարդացել են ու դիտել նրա մասին: