- Լրացուցիչ կրթությունը նախագծային ուսուցմամբ և մեդիայի արդյունավետ կիրառմամբ «Ստեղծողի մոբիլ դպրոց» ծրագրի բաղադրիչը դարձնելու համար Սվետլանա Ճաղարյանին պարգևատրել 60.000 դրամով։
- Մերի Առաքելյանին, Սոֆյա Գրիգորյանին, Տաթև Ստեփանյանին, Հասմիկ Մաթևոսյանին, Մարինե Մկրտչյանին, Կարեն Խաչատրյանին հեղինակային մանկավարժության հեղինակների մայիսյան 9-րդ հավաքի համերգային ծրագրերի խնամքով նախապատրաստման և իրականացման համար պարգևատրել 60.000-ական դրամով։
- Գիտակների ակումբի ստեղծման, ակումբային ծրագրի տարածման, միջակումբային համագործակցության հաստատման համար Վահրամ Թոքմաջյանին պարգևատրել 60.000 դրամով։
- «Ճանաչենք ժամանակակիցներին» ուսումնական նախագծի մշակման, հետևողական իրականացման և տարածման, հեղինակային կրթական ծրագրի հանրայնացման համար «Լուսաստղի»-ընթերցասերների ակումբի ղեկավար Մարգարիտ Սարգսյանին պարգևատրել 60.000 դրամով։
Պարգևատրումները կատարել կրթահամալիրի 2014թ. պարգևատրման ֆոնդի միջոցներից:
Կրթահամալիրի տնօրեն` Ա. Բլեյան