• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Մարզական ստուգատես

Երեկ կրթահամալիրի Մայր դպրոցի մարզասրահը լիքն էր տարբեր հյուրերով: Եկել էին Գյումրիից ու Երևանի Հրանտ Շահինյանի անվան մարզադպրոցից: Պատճառը ստուգատեսն էր: Նրանք եկել էին մասնակցելու ստուգատեսին: 

Ընկեր Դավիթն ասաց, որ սա Ցատկամարզի ու էսթետիկ մարմնամարզության ֆեդերացիաների ստուգատեսն է, որն անց է կացվում ամեն երեք ամիսը մեկ: Այս անգամ ստուգատեսը կազմակերպվել էր մեր մեծ ու հագեցած մարզասրահում: 

Ընկեր Դավիթը նաև ասաց, որ մասնակցում են հիսունից ավել մարզիկներ:

Լուսաբանելու համար եկել էր նաև «Երկիր մեդիա» հեռուստաընկերության «Մանուկների երկիր» հաղորդումը: 

Լիլիթ Հարությունյան

Info.mskh լրատու