• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Նոր նախագիծ. «Բազմակետ...» ալմանախ

«Տիգրան Հայրապետյան» գրադարանը նախաձեռնում է «Բազմակետ…» ալմանախը (էլեկտրոնային գիրք), որտեղ ներառվելու են միայն կրթահամալիրի սովորողների, շրջանավարտների, ուսուցիչների ստեղծագործությունները: Համեցեք. ով օժտված է ստեղծագործական շնորհքով, կարող է ներկայացնել իր ստեղծագործությունները (կցելով իր համառոտ կենսագրությունը, լուսանկարը, թվարկելով նախասիրությունները, կցի բլոգի լինքը, պատմի այն մասին, թե երբ և ինչպես է սկսել ստեղծագործել, որ ժանրում է ստեղծագործում, նշի՝ ինչ գրական մրցանակներ է ստացել և այլն): Լավագույն ստեղծագործությունները կներառվեն «Բազմակետ…»-ի անդրանիկ համարում:

Էլեկտրոնային գիրքը ստեղծվելու է կրթահամալիրի սովորողների ջանքերով, ովքեր հանդես են գալու և՛ որպես ստեղծագործողներ, և՛ որպես խմբագիրներ, և՛ որպես ձևավորողներ, և՛ որպես նկարիչներ:

Էլեկտրոնային գիրքը նախատեսվում է հրատարակել ամիսը մեկ անգամ:

Թողարկումից հետո գրադարանը կկազմակերպի կլոր սեղան հեղինակների հետ և առցանց քննարկում:

Էլեկտրոնային գրքին կծանոթանան նաև ժամանակակից գրողները, ովքեր կմասնակցեն նաև քննարկմանը՝ առցանց կամ կլոր սեղանին:

Պատրաստվեք առցանց քննարկմանը: Նախագծի մասին կայքում կխոսենք մարտի 24-ին (կիրակի), ժամը 20:00-21:00:

Եղեք ակտիվ:

Սիրով՝ Գրադարան