• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

2011-2012 ուստարվա սովորողների ավարտման և դասարանից դասարան փոխադրման կարգ

 

1.     1-4-րդ դասարանի այն սովորողը, ում ծնողը մինչև հունիսի 25-ը կատարել է իր պայմանագրային պարտականությունները, տեղափոխվում է հաջորդ դասարան,  և նրա ծնողի հետ մինչև 2012թ. հունիսի 30-ը կնքվում է 2012-2013 ուստարվա ուսումնառության պայմանագիր: Սովորողը կարող է կրկնել դասընթացը ծնողի առաջարկությամբ և դասվարի ու ծրագրի ղեկավարի հանաձայնությամբ:

2.     5-8-րդ և 10-11-րդ դասարանի սովորողը, ով չունի ակադեմիական պարտք (կիսամյակային անբավարար գնահատական), և ում ծնողը մինչև հունիսի 25-ը կատարել է իր պայմանագրային պարտավորությունները, տեղափոխվում է հաջորդ դասարան, նրա ծնողի հետ մինչև 2012թ. հունիսի 30-ը կնքվում է 2012-2013 ուստարվա ուսումնառության պայմանագիր:

3.     5-8-րդ և 10-11-րդ դասարանի սովորողը, ով ակադեմիական պարտք  ունի, ծնողը կատարել է իր պայմանագրային պարտավորությունները,  ծնողի համաձայնությամբ  ուսուցողական ծրագրի ղեկավարի հետ կնքում է լրացուցիչ կրթության պայմանագիր` ամառային առաջադրանքի մասին: Ամառային առաջադրանքների արդյունքներն ամփոփվում են 2012թ. օգոստոսի 25-28-ը: Ամառային առաջադրանքները հաջողությամբ կատարած սովորողի հետ մինչև օգոստոսի 30-ը կնքվում է 2012-2013 ուստարվա ուսումնառության պայմանագիր:

4.     5-8-րդ և 10-11-րդ դասարանի ակադեմիական պարտք ունեցող, բայց ամառային առաջադրանքի մասին պայմանագիր չկնքած սովորողի հետ 2012-2013 ուստարվա ուսումնառության պայմանագիր չի կնքվում: