Նկարագրություն:
Վանի շրջանի Խորգոմ գյուղը տարածված է մի ընդարձակ դաշտավայրի վրա: Գյուղի գլխին Արտոս լեռն է, դիմացը`Վանա լիճը, իսկ ողջ գյուղը թաղված է կանաչների մեջ: Գյուղի այսօրվա քուրդ գյուղապետի վկայությամբ` Արշիլ Գորկու տունը հաղածածկ տանիքով այս անշուք տնակն է` տան ներսում պահպանված գեղջկական կահկարասիով, այգում` աղբյուրի մոտ ընկած համեստ խաչքարով ու ծիրանենիներով: