• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Հեռավար ուսուցման կազմակերպման կարգ

Սովորողի ընդունելությունը կրթահամալիր ուսուցման հեռավար ձևով

Ուսուցման հեռավար ձև ընտրած 1-12-րդ դասարանի սովորողի հետ ուսումնառության պայմանագիրը կնքվում է մեկ ուսումնական տարվա համար: Սովորողը սահմանված կարգով ընդունվում է կրթահամալիր՝ համապատասխան աստիճանի կրթական ծրագիր իրականացնող դպրոց, դպրոցի ղեկավարի հրամանով: Դպրոց ընդունվելիս սովորողը, նրա ծնողը (օրինական ներկայացուցիչը) ներկայացնում են կարգով պահանջվող բոլոր փաստաթղթերը: Սովորողի համար կազմվում է անհատական ուսումնական պլան՝ իր պարզաբանումներով, որը ուսումնառության պայմանագրի հավելվածն է, mskh.am տարածքում ստեղծվում է էլեկտրոնային հասցե, ուսումնական բլոգ: Ուսումնական տարվա ընթացքում սովորողի (նրա օրինական ներկայացուցչի) դիմումով, դպրոցի տնօրենի հրամանով ժամանակավոր հեռավար ուսուցման կարող է անցնել կրթահամալիրի դպրոցի 1-12-րդ դասարանում սովորողը, երբ նրա ներկայությունը ուսումնական պարապմունքներին ժամանակավորապես անհնար է առողջական, անձնական կամ ընտանեկան հանգամանքների բերումով։ Հեռավար ուսուցման անցնող սովորողի ուսումնառության պայմանանգրում արվում են անհրաժեշտ լրացումներ։

Անհրաժեշտ է, որ հեռավար ուսուցման՝

  • 1-2-րդ դասարանի սովորողի ծնողն ունենա համակարգչով աշխատելու կարողություններ, օգտագործի էլեկտրոնային փոստ, ծանոթ լինի բլոգավարությանը։
  • 3-12-րդ դասարանի սովորողն ունենա համակարգչով աշխատելու կարողություններ, ծանոթ լինի բլոգավարությանը։

Կրթահամալիրի դպրոցում ուսուցման հեռավար ձևով սովորողին ուղարկվող առաջադրանքների գրանցման կարգ

Սովորողին առաջադրանքներ ուղարկում է դասավանդողը: Նույն նամակը դասավանդողն ուղարկում է նաև դպրոցի գրասենյակ և սովորողի ծնողին: Առաջադրանքները տեղադրված են դասավանդողի բլոգում: Սովորողը կատարած աշխատանքը տեղադրում է իր բլոգում և հղումն ուղարկում դասավանդողին (խորհրդատուին), դպրոցի գրասենյակին: Դպրոցի գրասենյակը յուրաքանչյուր սովորողի համար գրանցում է ուղարկված առաջադրանքը՝ օրը, ժամը, առաջադրանքի հղումը, ինչպես նաև պատասխանը: Ամեն ամսվա վերջում դպրոցի ղեկավարին տեղեկանք է ներկայացնում յուրաքանչյուր դասավանդողի ուղարկած առաջադրանքների քանակի մասին, ինչպես նաև սովորողի կատարած աշխատանքների մասին:

Կրթահամալիրի դպրոցում ուսուցման հեռավար ձևով սովորողի հետ տեսահանդիպում կազմակերպելու կարգ

Սովորողի հետ տեսահանդիպում կազմակերպվում է.

  • նրա առաջարկով
  • դասավանդողի (խորհրդատուի) առաջարկով:

Նախաձեռնողը էլեկտրոնային նամակով դիմում է մյուս կողմին և դպրոցի գրասենյակին: Կողմերը գալիս են համաձայնության տեսահանդիպման օրվա, ժամի, տևողության մասին և տեղեկացնում են գրասենյակին: Տեսահանդիպումն իրականացվում է դասավանդողի ուսումնական պարապմունքից ազատ ժամին: Եթե տեսահանդիպումն աշխատանքային ժամից դուրս է, այն դասավանդողի համար լրացուցիչ աշխատանք է համարվում:

Դպրոցի գրասենյակը գրանցում է կայացած տեսահանդիպումը՝ օրը, ժամը, տևողությունը կամ չկայանալու դեպքում՝ պատճառը:

Համաճարակային, բնակլիմայական և այլ պատճառներով սովորողների, սաների ուսումնական պարապմունքները դադարեցնելու ժամանակահատվածում հեռավար կարող է կազմակերպվել դպրոցի բոլոր սովորողների ուսուցումը։

Ուսումնառության պայմանագիր