• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Տեղեկանք

Հունիսի13-ից17-ը «Մխիթար Սեբաստացի»կրթահամալիրը «Հայ-վրացական հանրակրթական կամուրջներ» ծրագրով հյուրընկալել է կրթահամալիրում կազմակերպվող ամենամյա «Բանգլադեշյան պլեներ 2016»-ի մասնակից՝ Թբիլիսիի թիվ 24 դպրոցի սովորողների և ուսուցիչների քսանչորս հոգիանոց խմբին:

Վրաստանյան խումբը ոչ միայն ներկայացրել է թատերական, երաժշտական, կինո-ֆոտո փառատոներին իր բերած նյութերով, նաև «Անտիվիրուս Կոմիտաս» ծրագրով սովորել և ներկայացրել է կոմիտասյան երգեր, մասնակցել ստուգատեսների ծրագրերով որոշված հանդիպումների, վարպետության պարապմունքների, ներկայացումների, ցուցահանդեսի, գործնական պարապմունքներ անցկացրել կրթահամալիրի անիմացիոն լաբորատորիայում, բրուտանոցում։ Ընդունելության ծրագրով կազմակերպվել ենհեծանվի, լողի, հրաձգությանպարապմունքնե, շախմատային խաղեր, մշակութային արշավ-ուխտագնացություն դեպի Էջմիածին, երեկոյան քաղաքային թափառումներ Երևանում:

Նախագիծը լուսաբանվել է mskh.am-ի հայերեն, վրացերեն էջերում, ենթակայքերում, սովորողների բլոգներում, սոցցաներում։

«Հայ-վրացական հանրակրթական կամուրջներ» ծրագրի մասին