• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

ֆոտո ցուցահանդես-վաճառք

Ողջույն սեբաստացիներին,

"Մենք պատասխանատու ենք նրանց համար, ում ընտելացրել ենք" կենդանասերների խումբը կազմակերպում է ֆոտո ցուցահանդես-վաճառք: Ցուցահանդեսի թեման`թափառող  կենդանիների պաշտպանությունն է /խմբի գործունեությանը կարող եք ծանոթանալ այս էլեկտրոնային հղումով www.facebook.com/groups/patasxanatuner/:  Այս ակտիվիստական նախաձեռնության նպատակն է փոխել հանրային վերաբերմունքը իրենց կողքին ապրող երկրագնդի այլ բնակիչների նկատմամբ, լինել առավել գթասիրտ: Ցուցահանդես-վաճառքից գոյացած ամբողջ հասույթը կտրամադրվի խմբի խնամքի տակ գտնվող կենդանիների ծախսերը հոգալու համար: Ցանկացողները իրենց աշխատանքները կարող են ուղարկել [email protected] էլեկտրոնային հասցեին մինչև մայիսի 20-ը: Միջացառման վայրի մասին նախապես կտեղեկացնենք:

Նախապես շնորհակալություն բոլոր կենդանասեր-լուսանկարիչներին