• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Մի քանի խոսք իսպանական պաեայի մասին

Իսպանիան ճանաչելու համար, նախ  պետք է ճանաչել իսպանական մշակույթը  և խոհանոցը: Իսպանացիները սիրում են հյուր ընդունել: Առաջին ուտեստը, որն առաջարկում են  օտար երկրից ժամանած հյուրերին` պաեան է:
Պաեան  գրեթե միշտ եփում են  Paella de Mariscos  (ծովային կերակուրների սուրբ օրեր) կիրակի օրերին: Իսպանացիները այդ օրերը կարևոր են  համարում, քանի որ իրենց  ընտանիքներով  եկեղեցի  գնալու, պատարագից  հետո հավաքվելու և միասին Պաեա ուտելու համար ամենահարմար օրերը կիրակի օրերն են:
Պաեան որոշակի բաղադրատոմս չունի, քանի որ Իսպանիայի տարբեր մասերում այն պատրաստում են տարբեր ձևերով:
Կան բազմաթիվ պատմություններ «պաեա» բառի ծագման մասին: Ըստ առաջին տեսության պաեան լատիներեն պատելա (patella) է, որն իսպաներեն նշանակում է հաց (pan): Շատերը կարծում են, որ այդ բառը արաբերեն «բաքիահ» (baqiyah) բառից է, որը նշանակում է սնունդ. հնարավոր է, որ պաեա ( փլավ) բառը արաբներից հասել է իսպանացիներին 8-րդ դարում: Մյուս  տեսությունը ավելի ռոմանտիկ է: Մի մարդ պատրաստել է այդ ուտեստը ընկերուհու ուշադրությունը գրավելու համար և այն անվանել է por ella` նրա համար:
Լրացնեմ, որ պաեան բրնձով և ծովային կենդանիներով կերակուր է, որը ավելի համեղ  է պատրաստում տղամարդը (ինչպես Հայաստանում` խորովածը, այնպես էլ Իսպանիայում պաեան պատրաստում են տղամարդիկ):

Ղարիբյան Սիրանուշ

http://civwiki.wetpaint.com/page/La+Historia+y+Origen+de+Paella