• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Եվս մեկ հաճելի օր Գանձայից ժամանած հյուրերի հետ

Նկարագրություն: 
Այսօր մեր Գանձայի հյուրերի հետ ևս մեկ հաճելի օր անցկացրեցինք:Առավոտյան նրանք մասնակցեցին ընդհանուր պարապմունքին,հետո շրջեցին մայր դպրոցով,համատեղ վրացերենի դաս անցկացրեցին,այնուհետև այցելեցին Մեդիակենտրոն:Մեր հյուրերը շատ տպավորված էին մեր Աստղացուցարանով:Հետո այցելեցին Սուրբ Երրորդություն եկեցեցի:Այնուհետև վերադարձանք մայր դպրոց,միասին թենիս և ֆուտբոլ խաղացինք,որից հետո շարժվեցինք Արհեստների դպրոց,որտեղ շատ հաճելի ու տաքուկ մթնոլորտում ընթրեցինք,մի փոքր խաղացինք:Օրվա վերջում շարժվեցինք դեպի քաղաքի կենտրոն՝ երեկոյան Երևանով հիանալու:Առավոտյան մեր հյուրերը շարժվելու են դեպի Գանձա:Հուսով ենք՝ մեր համագործակցութունն և բարեկամութունը շարունակական կլինի,և մեր հյուրերը տպավորված կգնան: