Նկարագրություն:
Այսօր Երևանի Պետական Համալսարանում մեծ շուքով տեղի ունեցավ «Երեք Աստվածաշնչյան պատմություն» գրքի շնորհանդեսը։ Գիրքը վրացերենից թարգմանել է Հրաչյա Բայրամյանը: Վրաստանի դեսպան պարոն Գիորգի Սագանելիձեի հրավերով շնորհանդեսին որպես պատվավոր հյուր մասնակցում էին նաև «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի տնօրեն Աշոտ Բլեյանը, կրթահամալիրի վրացախոսների ակումբի մի խումբ սովորողներ: