Նկարագրություն:
Հունիսի 17-ին Արմինե Աբրահամյանն ու 4-5-րդ դասարանների իր սովորողների խումբը, «Տիեզերք»-ի երաժշտական մասնակցությամբ Գեղարվեստի էստրադան Չարենցով էին լցրել: Կենդանի հանդիպում էր Չարենցի հետ՝ խոսքը տեղ հասնող, հուզիչ... Շնորհակալ ենք: Աշխատի՛ր, տոկա՛ անդադար, ստեղծի՛ր անդուլ — դա կամուրջ է
Դրանո՛վ ես շինում դու աշխարքը, դրանո՛վ քանդում — դա կամուրջ է.
Դրանով սերմանում ես կյանքեր, մեռնելով՝ հառնում դրանում.
Հուրհուրա խանդո՛վ, իմաստո՛ւն, ու խնդա՛ խնդուն — դա կամուրջ է։
Չարենց. ռուբայաթ: