• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Պատմական Հայաստան. Ծովակն հյուսիսո

Նկարագրություն: 
Չլդըրի (Ծովակն Հյուսիսո, Ցեյլի, Պաղկացիս լիճ) լիճը գտնվում է Արդահանի նահանգում: Լճի մակերեսը 85 քառ. կմ է, գտնվում է ծովի մակարդակից 1959 մ բարձրության վրա, խորությունը 42 մետր է: Ջուրը քաղցրահամ է, լճից սկիզբ է առնում Չլդըր (անվանում են նաև Մեծաջուր) գետը: Լիճը ձմռանը սառցակալում է: Լճում և գետում ապրում է միայն հայտնի կարմրախայտ ձուկը: \ Հ.Գ. Հիմա Բայազետում ենք, կապը լավը չէ, դժվարությամբ ենք աշխատում: Ամեն ինչ շատ լավ է, խաղաղ, հանգիստ, ոչ մի խնդիր չկա: Վաղ առավոտյան մեկնում ենք Վասպուրական աշխարհ: