• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Վարչական խորհրդի նիստ

Օրակարգում.

  1. Նոյեմբերի 16-ից 30-ի ընթացքում նոր ընդունված և տեղափոխված սովորողների ու սաների մասին գրասենյակների ղեկավարների հաղորդումը
  2. 2015-2016 ուստարվա ուսումնառության պայմանագրերով որոշված սեպտեմբեր-նոյեմբեր ամիսների ուսումնական վճարների հավաքագրման մասին գրասենյակների ղեկավարների տեղեկանքը
  3. 2014-2015 ուստարվա ուսումնառության պայմանագրերով որոշված պարտքերի վճարման մասին գրասենյակների ղեկավարների տեղեկանքը
  4. Մանկավարժական աշխատողների շուրջտարյա դպրոց. դեկտեմբերի 2. Գևորգ Հակոբյանի հաղորդումը
  5. Դեկտեմբերի 4-ի ընդհանուր մեդիապարապմունքի ծրագրի հրապարակում. Սյուզի Մարգարյանի հաղորդումը
  6. «Ամանոր» և «Սուրբ Ծնունդ» ուսումնական նախագծերի մասին Սյուզի Մարգարյանի և կազմակերպիչների հաղորդումը
  7. նոյեմբերի 16-30-ին կրթական օբյեկտներում կոմունալ ծախսերի ներկայացում. Քնարիկ Գևորգյանի և դպրոցների ղեկավարների հաղորդումը
  8. Սովորողների ուսումնառության պայմանագրերով և կրթահամալիրի ներքին կարգապահական կանոններով որոշված սովորողների և ուսուցիչների անհատական ուսուցման միջոցներով ապահովման-գործածման վիճակի փաստական տեղեկությունների հրապարակում, այդ թվում՝ անհատական պահարաններ, նոթբուք-նեթբուք-պլանշետներ, ձայնագրիչներ. դպրոցների ղեկավարների տեղեկանքը (Դպրոց-պարտեզ, Նոր դպրոց, գեղարվեստի դպրոց, հիմնական դպրոց, միջին դպրոցավագ դպրոց, քոլեջ).
  9. Կրթական օբյեկտների տանիքների, կաթսայատների, ներքին ջեռուցման ցանցերի, էլեկտրալուսավորման ցանցի և դպրոցական բակերի ձմեռային շրջանում պատրաստ լինելու մասին Ռուդիկ Սահակյանցի և դպրոցների ղեկավարների հաղորդումը
  10. դպրոցների հերթապահ դասարանների գործունեության, հերթապահության գրաֆիկների (նոր դպրոց, գեղարվեստի դպրոց, հիմնական դպրոցավագ դպրոց-վարժարան) ներկայացում. դպրոցների ղեկավարների հաղորդումը
  11. 2015թ. դեկտեմբերի օրացույց. Սուսան Մարկոսյանի հաղորդումը.
  12. Կրթական օբյեկտների խոհանոցների ստուգման մասին Քնարիկ Գևորգյանի և դպրոցների ղեկավարների հաղորդումը