• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Մեդիաուրբաթ-համերգ «Գեղարվեստը կրթահամալիրում, կրթահամալիրի գեղարվեստը»

Համերգային ծրագիր.

«Սեբաստացիներ» ուսուցչական երգախումբ՝ գեղարվեստական ղեկավար և խմբավար՝ ՀՀ Արվեստի վաստակավոր գործիչ, Երևանի Պետական կամերային երգչախմբի գեղարվեստական ղեկավար՝ Հարություն Թոփիկյան:

Կոմիտաս, հոգևոր խմբերգեր

  • Սուրբ ես, Տէր
  • Անձինք նուիրեալք
  • Տէր, ողորմեա
  • Սիրո քո հուր

Կոմիտաս, աշխարհիկ խմբերգեր

  • Հարսանեկան շար Ա
  • Քելեր-ցոլեր
  • Գութանը հաց եմ բերում
  • Հինգ էծ ունեմ
  • Ել, ել

«Սեբաստացիներ» պատանեկան երգչախումբ, ղեկավար՝ Լուիզա Քեշիշյան, նվագակցող՝ Լիլիթ Առաքելյան

  • Մ. Մավիսակալյան «Ջան, Հայաստան»

 «Սեբաստացիներ» մանկապատանեկան երգչախումբ, ղեկավար՝ Մարինե Մկրտչյան, նվագակցող՝ Լիլիթ Առաքելյան

Վ. Ա. Մոցարտ, Մոնոստատոսի և ծառաների խմբերգը «Կախարդական սրինգ» օպերայից

«Սեբաստացիներ» դասավանդողների վոկալ համույթ, ղեկավար Մարինե Մկրտչյան

  • «Ամա՜ն, Մարո», «Նինըմ, նինըմ», մենակատար՝Տաթև Ստեփանյան  
  • «Ծաղիկ ունիմ, շատ բացա», «Էրնեկ ես ծառ էղնեի», մենակատարներ՝Սյուզի Մարգարյան, Լիանա Տեր-Պողոսյան

 

Լիլիթ Առաքելյան, Առնո Բաբաջանյան «Վաղարշապատի պար»

Տաթև Ստեփանյան, դասավանդող

  • Կոմիտաս «Կաքավն եկավ»
  • Կոմիտաս «Թագվոր, քո ձիուն»

Միասնական պար «Սղերդի քոչարի». Ստեփան Թորոյան

 Համերգավար՝ Ջուլի Սիմոնյան

Մասնակիցներ՝ դասավանդողներ, Ավագ դպրոցի, Միջին դպրոցի և կրտսեր դպրոցների սովորողների համակարգված խմբեր՝ գրասենյակների գրանցմամբ

Նախագծի համակարգող՝ Սվելանա Ճաղարյան

Մեդիաուրբաթ-համերգը առաքելություն ունի ապահովել դեկտեմբերյան ամենամյա հաշվետու համերգի ամփոփ տեսքը, նախադիտումը, որը տեղի կունենա սույն թվականի դեկտեմբերի 16-ին, Էջմիածին քաղաքի Գևորգյան ճեմարանում: