• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Հասարակագետների ամառային ճամբար

Հուլիսի 26-28-ին «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրը և «Երկիր Մեդիա» հեռուստաընկերությունը կազմակերպում են հասարակագիտական բնագավառի դասընթացներ դասավանդողների ամառային եռօրյա ճամբար։
Մասնակցությունն անվճար է։ Մասնակցության մասին խնդրում ենք տեղեկացնել մինչև հուլիսի 25-ը՝ նամակով, զանգով կամ գալով կրթահամալիր։ 
Ճամբարի բովանդակությունը՝  հանրակրթական մրցաշարային ուսուցում,  դասավանդվող առարկաների բովանդակության, ուսուցման մեթոդական խնդիրներ, փորձի փոխանակում: Ճամբարն ունի նաև մշակութային-ճանաչողական բաղադրիչ:
Մարզերից եկող մասնակիցները կարող են հյուրընկալվել կրթահամալիրի կրթական փոխանակումների կենտրոնում։

Հասցե՝ Րաֆֆի 57, հեռախոս՝ 74 72 46, 095 669304, [email protected]