Արսեն Խաչատրյանը ծնվել և ապրում է Հարավային Կորեայում: Այս ուսումնական տարում նա միացել է մեզ և դարձել սեբաստացի: Արսենի ուսուցումը կազմակերպվում է հեռավար: Ողջունենք Արսենին և ծանոթացեք նրա առաջին աշխատանքին, այստեղ Արսենը պատմում է իր ամառային արձակուրդների մասին:
Տարիքն առած, բայց ներսում չթեքված, ազգայինը կրող, որոշ տեղեկություն ու ֆոլկլորիկ երգեր հիշող իմ շա՜տ սիրելի Մագթաղ տատիկը մեծ սիրով փորձեց փոխանցել թեկուզ այն քիչ, բայց փայփայած տեղեկությունը, որը պահել էր սրտի կարևոր անկյունում:
«Անձրևաբեր և անձրևախափան» նախագծով ծիսական ջրախաղերը, Նուրին ու Պուպլատիկինն Արևելյան ճամբարում չէին կարող անձրև չբերել: Այնքա՜ն սիրով խաղացինք ջրի հետ, համոզեցինք, մինչև արթնացրինք անձրևին: - Անձրև՛, անձրև՛, ցած արի, Բսցուր ցորեն ու գարի...
Արատեսը, փառահեղ լեռների ափի մեջ ծվարած, ոսկեգույն, դեղին, կանաչ երանգները խառնած մեր հիացմունքի գույներին, սիրով հյուրնկալեց, փայփայեց ու, նորից հանդիպման ակնկալիքով, ճանապարհ դրեց:
Արևմտյան դպրոցի նախակրթարանի խմբերը, ճամբարականները կրթահամալիրի կրտսեր դպրոցների ճամբարականների հետ վարդավառյան վարդախնձոր տրամադրությամբ իրականացրեցին Վարդավառի ծեսը՝ վարդերով օրհնված լողավազանով, Խաչբուռով, Խնդումով, ջրոցիով: