• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Խաղարկային դատարանի վճիռը հաստատելու մասին

Կրթահամալիրի Միջին դպրոցի 9-րդ դասարանի սովորող Տիգրան Աբրահամյանի հայցադիմումով կրթահամալիրի խաղարկային դատարանն ավարտել է «Տիգրան Աբրահամյանն ընդդեմ ծրագրերի ղեկավարների» գործի քննությունը։ Ղեկավարվելով խաղարկային դատարանի աշխատակարգով.

  • ընդունել ի գիտություն Խաղարկային դատարանի (դատավոր՝ Վահրամ Թոքմաջյան, քարտուղար՝ Սանասար Գևորգյան) վճիռը (հավելված).
  • վճիռը սահմանված կարգով հրապարակել և տարածել mskh.am փոստային ցանցով.
  • հեղինակային կրթական ծրագրերի կենտրոնին՝ սահմանված կարգով առցանց քննարկման դնել դատական գործի նյութերը, 2015թ. հունվարյան երկշաբաթյա ճամբարների հաշվետվությունները.
  • առցանց քննարկման արդյունքով փետրվարի 16-ի մասնաժողովում ներկայացնել ուսումնական ճամբարի կազմակերպման կարգի փոփոխությունների առաջարկություն.
  • 2015թ. հունիսյան ճամբարի նախապատրաստման աշխատանքը համարել սկած։

 

Կրթահամալիրի տնօրեն`                    Ա. Բլեյան