2014թ. 1-ին եռամսյակում կրթահամալիրի գնումների կազմակերպումն ուսումնասիրելու, գնումների ընթացակարգում հնարավոր թերությունները հայտնաբերելու և շտկելու նպատակով.
- ստեղծել հանձնաժողով հետևյալ կազմով.
- կրթահամալիրի խորհրդի նախագահ Արամազդ Ղալամքարյան (ղեկավար՝ իր համաձայնությամբ)
- Արման Երանոսյան (տնտեսագետ-դասավանդող)
- Գրետա Պողոսյան (հաշվապահ)
- ուսումնասիրման աշխատանքներում ներգրավել գնումների համակարգողին, գլխավոր հաշվապահին, պահեստապետին, կրթահամալիրի տնօրենի գրասենյակի ղեկավարին, գնումների պատասխանատու ստորաբաժանման անդամներին.
- գլխավոր հաշվապահը, համակարգողը, գրասենյակի ղեկավարը, պահեստապետը հանձնաժողովի նախագահի, խմբի անդամի պահանջով ներկայացնում են բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը.
- հանձնաժողովի անդամներին տրամադրում եմ «Գնումների գործընթացի կազմակերպման մասին» ՀՀ կառավարության որոշումը և «Գնումների մասին» ՀՀ օրենքը.
- հանձնաժողովին՝ աշխատանքները սկսել ս.թ. ապրիլի 29-ից և ավարտել մայիսի 15-ին՝ ներկայացնելով գրավոր եզրակացություն, առաջարկություններ:
Հրամանին անհատապես ծանոթացնում եմ նշված անձանց: Հրամանի կատարման հսկողությունը վերցնում եմ ինձ վրա:
Կրթահամալիրի տնօրեն՝ Ա. Բլեյան