Նկարագրություն:
Կենսամշակությաին Շուշի նախագծի օրերին Սեբաստացիներ երգչախումբը ելույթներ ունեցավ Գորիսի ս.Գր. Լուսավորիչ եկեղեցում և Ակսել Բակունցի տուն-թանգարանի բակում: Կարոտ կա այդ օրերի մեջ, որ դեռ չի մարում: Նկարաշարում Գորիսն է` իր անպաճույճ, բայց առինքնող տներով ու փողոցներով: 4-րդ նկարում այն ընկուզենին է, որ իրենց տան դիմաց տնկել է մանուկ Բակունցը հոր հետ միասին: 11-րդ նկարի պատշգամբից 1918 թ. գորիսեցիների առաջ ելույթ է ունեցել զորավար Անդրանիկը: