• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Հերթապահություն Մայր դպրոցում

Այսօր էլ հերթապահության իմ հերթն էր: Սկզբում օրը հանգիստ ընթացք էր խոստանում: Հետո եկան մի խումբ աշխատասերներ և սկսեցին պատ քանդել: Հետո պարզեցինք, որ փոշու և աղմուկի մեջ չեմ կարողանա հերթապահել և տեղափոխվեցի երկրորդ հարկ: Այնտեղ արդեն ամեն ինչ հանգիստ էր:
Պատասխանել եմ հեռախոսազանգերին, որոնցից երկուսի դեպքում փոխանցել եմ Արհեստագործական դպրոցի հեռախոսահամարը, մանրամասն զրուցել եմ մեկ ծնողի հետ: Դեմ առ դեմ հանդիպել եմ Մարկոսյան Սարգիսին, ում հետ գործնական զրույց ենք ունեցել: Օրվա վերջում աշխատող բրիգադն արդեն քանդել էր անհրաժեշտ պատերը և տեղափոխում էին թափոնները: Հերթապահության վերջում հեռախոսը և մի քանի տվյալներ հանձնել եմ պահակին: