• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Ուսումնական Գյումրի, եկել ենք...

Նկարագրություն: 
Մարտի 17-ին կրթահամալիրի դաստիրակաների խումբը «Արձագանք» պարտեզի հրավերով Գյումրիում էր՝ կրթական փոխանակում իրականացնելու․ թեման զատկական ծեսն էր, դրա նախապատրաստումը։ Այսչափ ջերմ ընդունելությունը փաստեց, որ շաբաթներ առաջ կրթահամալիրի նախակրթարանի ծրագրով վերապատրաստման իրենց մասնակցությունից գոհ են, տպավորված, հանդիպումն էլ սպասված էր՝ և մարդկային և աշխատանքային առումով։ Դաստիարակները զույգով մեկ ու կես ժամ աշխատեցին խմբերում, զատկական գործունեություն իրականացրին։ Միանգամից աշխույժ մտավ պարտեզում, սաների հայացքներում։ Խմբերի դաստիարակները, որ եղել էին կրթահամալիրում, արդեն ծանոթ էին, պատկերացնում էին՝ ինչ է սպասվում իրենց, իսկ այ սաներն անսովոր իրավիճակում էին․ ազատության, ուրիշ խաղի համտես էր։ Անսպասելի էր, ակնհայտ էր, որ Գյումրիի վաստակաշատ, երկար տարիների փորձով մանկավարժները այսչափ վստահում են երիտասարդ գործընկերներին, հավատում արած գործին, սիրով ընդունում փոխանցածը․ երևույթ էր։ Կրթահամալիրի դաստիարակներն էլ, Նելի Արղությանի առաջատարությամբ, ավելի ինքնավստահ, ներառող են գործում։ Մեկ ու կես ժամ աշխատանքն ամփոփվեց բակում զատկական տոնախմբությամբ։ Ավարտին՝ քննարկում․ արված աշխատանքի գնահատում, գործընկերության հետագա անելիքներ։ Օրվա պարգևատրում էր հին Գյումրիում թափառումը. ֆոտոպատումը՝ շուտով: Ծրագրի համակարգող՝ Նաիրա Նիկողոսյան, խմբի ղեկավար՝ Նելի Արղության։