• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Շնորհավոր մազալու ու տեսակով մարդկանց ամանորը

 

 Հուշում՝ ,,Պարտեզ,, ամսագիրը կայքի Ամսագրեր բաժնում է տեղադրված:

Մի հուշում-հիշեցում էլ՝

  ,,ՕԼԻՄՊԻԿ,,-ով հունվարի 3-5-ը  ամանորյա հետաքրքիր բարեմաղթանքների  օրեր են, կայքում անակնկալ, հետաքրքիր բարեմաղթանքներ ենք հղում  

Ուրախ մարդկանց

Տխուր մարդկանց

Լացկաններին

Սուտասաններին

Կռվարարներին

Ու էլի ուրիշներին:

Լավ կլինի, որ նկարեք նրանց դեմքերը:

Ես էլ

Ուրախներին ուրախության ծառեր եմ ցանկանում ու ծիծաղի քայլող սարեր:

Տխուրների՞ն... Տխուրներին ծիծաղելի ու զվարճալի տխրություն. բարով վայելեն:

Լացկանների՛ն... Երաժշտական լացեր: Դուք էլ բարով վայելեք:

Սուտասաններին ստեղծագործական ու անհավանական ստեր...Բա՞

Կռվարարների՜ի՜ն...Դժվար է: Կփորձեմ: Ուրեե՜մն՝ նրանց էլ տիկնիկային թատրոն եմ ցանկանում: Թող ողջ տարին տիկնիկային լինի:

Բոլոր տեսակները թող տեսակ մնան՝ իրենց գույնով ու...ինչ իմանամ՝ ինչով: 

Տիկին Աիդայից