• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Արշավ բոլորի համար

 

Ակումբը գնալով համալրվում է նոր անդամներով: Հայրենագիտության <հիվանդությամբ> վարակվեցին նաև Արտաշեսն ու Լիլիթը: Ինչպես ասում են, եթե ուզում ես մարդուն ճանաչել, հետը ճամփա գնա…

Պարզվում է` Արտաշեսը ճարպիկ լեռնագնաց է և դրա հետ մեկտեղ շա~տ ընկերասեր, սիրում է լուսանկարել և լուսանկարվել: Ա'յ, Լիլիթի հետաքրքրասիրությունը լրիվ ուրիշ է… Նա շատ ուշադիր էր շրջապատի նկատմամբ` քարեր, լեռներ, արագիլներ, ծառեր…

Ակումբականները ուրախ են, որ ձեռք բերեցին Արտաշեսի և Լիլիթի նման ընկերներ: Ոտքներդ խերով լինի մեր ակումբ:

Հ.Գ.  Մեր այս ճամփորդությունը ևս մեկ անգամ հաստատեց, որ եթե կա ցանկություն` հաղթահարելի  են բոլոր տեսակի խոչընդոտները: