• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Երասխահուն գյուղի դպրոցի սովորողների ընդունելության մասին

ՀՐԱՄԱՆ
11․05.2017թ.

Կրթահամալիրի նոր գործընկեր Երասխահուն գյուղի միջնակարգ դպրոցի 11 հոգիանոց խումբը մայիսի 12-ին հյուրընկալվում է կրթահամալիրում: Կրթահամալիրում խմբի ընդունելությունը պատշաճ կազմակերպելու համար.

  1. ընդունելության պատասխանատու ճանաչել Իրինա Ապոյանին և ընկերներին․
  2. ընդունել ի կատարում պատասխանատուների ներկայացրած ընդունելության ծրագիրը (հավելված).
  3. խմբի ընդմիջումը կազմակերպել ըստ ծրագրի, յուրաքանչյուրին 400-ական դրամի չափով:

Կրթահամալիրի տնօրեն`   Ա. Բլեյան

Հավելված

Երասխահուն գյուղի միջնակարգ դպրոցի ընդունելության ծրագիր

Մայիսի 12

9:00      Ընդունելություն Մայր դպրոցում
9։30 – 11։00 շրջայց կրթահամալիրի տնօրենի հետ. Տեխնոլոգիական հանրակրթություն
Երթուղին՝ Մայր դպրոց-սարալանջ-Հյուսիսային դպրոց
11:30 - 12:10     Վոլեյբոլի  ընկերական խաղ 
12:20 - 12:50        Ընդմիջում Մայր դպրոցում
13։00  «Ցտեսություն» ուսումնական նախագիծ. Նարե Ղալամքարյանի «Մոլորակ B 612» ֆոտոցուցահանդեսը. «Հարթակ» ակումբ
15:15   Մասնակցություն  մեդիաուրբաթին
16:15    հետագա անելիքների քննարկում «Տիգրան Հայրապետյան» գրադարանում, ճանապարհում: