• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Օձունն ու հյուրընկալ լոռեցիք

Նկարագրություն: 
Լալվարն ու Չաթինդաղը, տան մեծերի պես, հսկում են օրվա անցուդարձը: Oձունը Լոռի աշխարհի գեղատեսիլ ու մշակութային արժեքներով հարուստ գյուղերից է, գյուղաքաղաք, ավելի ստույգ: Գյուղը գտնվում է Դեբեդ գետի ձախ կողմում՝ ծովի մակերևույթից 1125 մ բարձրության վրա։ Մատենագրական աղբյուրներում Օձունը հիշատակվում է սկսած 8-րդ դարից։ Գյուղում շատ են մեծահասակները, երեխաները: Հյուրընկալ են, կատակասեր: Օձունում հետաքրքիրն այն էր, որ մեկ փողոցի վրա, կարող էիր 4-5 մթերային խանութ տեսնել: Փոքր տարածքում և այդքան խիտ: Բնությունը կարիք չունի ներկայացման, այն ՝ աննման է: Շոգ էր, բայց հեղձուկը չկար, թեթև սառնությունը օդը պահոււմ էր դուրեկանի սահմաններում: Բնակչությունն զբաղվում է անասնապահությամբ, բանջարաբուծությամբ և պտղաբուծությամբ։ Գյուղի Օձուն անվանումը չունի հիմնավոր բացատրություն։ Ավանդույթի համաձայն՝ 1-ին դարում Թովմաս առաքյալը, գալով Օձուն, եկեղեցու տարածքում օծել է քահանաների ու եպիսկոպոսների։