Նկարագրություն:
Այսօր էլ պատանեկան աշխատանքային ջոկատը սովորականի նման վաղ առավոտից սկսեց աշխատել: Կարգի բերեցինք Քոլեջի մուտքը, փոցխեցինք ներքին բակի տարածքը, մաղեցինք ավազը, մի խումբն էլ աշխատում էր Գեղարվեստի պարտեզում: Վաղը նոր ուսումնական տարվա մեկնարկն է, որն ավելի է պարտավորեցնում, որպեսզի օր առաջ ավելի բարեկարգ դարձնենք կրթահամալիրի բանգլադեշը: Վաղն էլ մեր աշխատանքը կսկսենք առավոտյան 8-ին:
Պատանեկան աշխատանքային ճամբար