Սեպտեմբերի 3-5-ը Մեդիակենտրոնում կրկին կազմակեպվեց կրթահամալիր դիմած մասնագետների մեդիահմտությունների վերապատրաստման դասընթաց: Այս անգամ դասընթացի մասնակիցները հինգն էին: Նրանք դասընթացի ընթացքում ծանոթացան ժամանակակից ուսուցման ձևերին, կրթահամալիրի հեղինակային կրթական ծրագրերին, բարելավեցին իրենց մեդիագիտելիքները: Արդյունքում դասընթացի բոլոր մասնակիցներն արդեն ունեն բլոգ, տիրապետում է բլոգավարության կանոններին: Ինչպես նաև ծանթացան բլոգի տեսակներին, յուրահատկություններին, սովորեցին բլոգում նյութեր, նկարներ, վիդոներ հրապարակել, կատարել կառուցվածքային փոփոխություններ, ծանոթացան բլոգի որոնողական առաջխաղացման գաղափարին:
Սովորեցին պատրաստել տեսանյութեր, հրապարակել youtube.com կայքում.
Ծանոթացան google-ի առցանց հարթակին, սովորեցին ստեղծել առցանց փաստաթուղթ, դա տեսնելու հնարավորություն տալ այլոց.
Սովորեցին ստեղծել առցանց ինտերակտիվ թեստեր.
Դասընթացավար՝ Հերմինե Անտոնյան