• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Արտահայտվում է Բջնիի Էկո թիմը

Զիկատարի էկո-ճամբարն ավարտվեց, սակայն մենք` Բջնիի միջնակարգ դպրոցի աշակերտներս, ուզում 
ենք պատմել Ձեզ մեր էկո-ճամբարի վերջին օրվա` հուլիսի 11-ի մասին: 
Օրն այսպես սկսվեց.  մենք` ճամբարի մասնակիցներս, մեր բարեմաղթանքները  գրեցինք  միմյանց շապիկների վրա. մեր ընկերների բարեմաղթանքներով զարդարված շապիկը մեզ միշտ կհիշեցնի ճամբարում անցկացրած լավ օրերի մասին:
Կեսօրին մեր հյուրերը` բնության համաշխարհային հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղի (WWF Հայաստան) ներկայացուցիչները, դաս վարեցին WWF Հայաստանի գործունեության հիմնական ուղղությունների մասին: Հետո բոլորս միասին գնացինք անտառ` ուսումնասիրելու անտառի տրանսֆորմացիան:
Դե, իսկ երեկոյան տեղի ունեցավ Էկոտուր 2014 ճամբարի հանդիսավոր փակումը: Հնչեցին երեք հանրապետությունների հիմները, պարեցինք միասնական պարեր, ներկայացվեցին մասնակից խմբերի քրոնիկոնները… 
Ամեն ինչ հրաշալի էր…
Շնորհակալություն ենք հայտնում էկոտուրի կազմակերպիչներին:
Դիտեք նաև Բջնիի թիմի ամփոփիչ քրոնիկոնը և «Զիկատարի անտառները» ուսումնասիրությունը:
 
Բջնիի հիմնական դպրոց, Քրիստինե Պետրոսյան