• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Օրը բարձունքներում, նոր ծանոթություններով...

Նկարագրություն: 
ՀՀ անկախության օրը՝ սեպտեմբերի 21-ը, Գեղարվեստի կրտսեր և Միջին դպրոցների 5-9-րդ դասարանների սովորողների մի խմբի համար բարձունքի հաղթահարման նաև ծանոթությունների օր էր: Առավոտյան Գեղարքունիքի մարզի մեր գործընկեր Ծաղկունք գյուղի դպրոցում բարձր տրամադրությամբ մեզ դիմավորեցին մեծ խումբ սովորողներ, ուսուցիչներ, դպրոցի տնօրեն տեր Նշանը: Շրջեցինք, ծանոթացանք, ներկայացրին դպրոցը, դպրոցի բակը՝ սովորողների ջանքերով ստեղծված բերք ու բարիքով: Մի խումբ միացավ մեզ, միասին հաղթահարաեցինք մոտակա բարձունքը, որի վրա կանգուն է Սուրբ Սարգիս եկեղեցին: Բարձունքից՝ սիրուն էր… Տեր հոր օրհնությունից, միասնական աղոթքից հետո շարժվեցինք Սևանի թերակղզի, Սևանավանք: Սևանը փայլում էր... Հաջորդ հաճելի հանդիպումը Վազգենյաց դպրանոցում էր: Այնտեղ էլ հանդիպեցինք բարեհաճ ընդունելության: Ավարտական կուրսի ուսանողը պատմեց դպրանոցի ստեղծման, կառուցման պատմությունը, ներկայացրեց իրենց գործունեությունը, ուղեկցեց տեղում ծանոթանալու միջավայրին, համբերատար պատասխանեց մեր հարցերին: Տեղեկացրինք նրանց «Սեբաստացիներ» ուսուցչական երգչախմբի այցի մասին, նվիրեցինք երգչախմբի CD-ին: Դպրանոցի բակում գտնվող Սուրբ Հակոբ եկեղեցում աղոթք ասեցինք, «Տեր որորմեա»-ից հետո հագեցած օրով վերադարձանք: