2014թ. հանրապետության ավագ դպրոցները ստացել են համակարգչային դասարան, էլեկտրոնային գրատախտակ: 2015թ. հանրապետության բոլոր առաջին դասարանցիները կստանան պլանշետներ: «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրը առաջարկում է անհատական թվային միջոցներով ուսուցման կազմակերպման իր փորձի փոխանցում՝ ուսուցումը էլեկտրոնային գրատախտակով, անհատական համակարգիչներով կազմակերպելու պատրաստվող մանկավարժական աշխատողների՝ դասվարների, ավագ դպրոցների ուսուցիչների վերապատրաստումներ կրթահամալիրում կամ պատվիրատու դպրոցում, համայնքում:
Վերապատրաստման ծրագիրը մշակվում է ՀՀ ԿԳՆ պատվերով իրականացվող «Փորձարարական մանկավարժության ծրագրերի իրականացում հանրակրթությունում» ծրագրով։ Վերապատրաստումն իրականացնում են կրթահամալիրի ուսուցիչները: Վերապատրաստման համար անհրաժեշտ ուսումնական միջոցները տրամադրում է կրթահամալիրը: Վերապատրաստման արդյունքով մասնակցին տրվում է վկայագիր: Վերապատրաստման արդյունքների ամփոփմանը հրավիրվում է մասնակցելու պատվիրատու կազմակերպության ներկայացուցիչը:
Վերապատրաստման հայտը լրացվում է առցանց, mskh.am կայքում։ Վերպատրաստման համար կարող են դիմել կազմակերպությունը կամ անհատ ուսուցիչը։ Վերապատրաստումն սկսվում է 20 հոգիանոց խմբի ձևավորումից անմիջապես հետո: Վերապատրաստման արժեքը` կրթահամալիրում իրականացնելու դեպքում` մեկ մասնակցին 5000 ՀՀ դրամ, պատվիրատու կազմակերպությունում` մեկ մասնակցին 8000 ՀՀ դրամ, փոխանցել Հայէկոնոմբանկ Մետաքս մասնաճյուղ հ/հ 163218137665-ին:
Գիշերակացի կարիք ունեցողները կարող են օգտվել կրթահամալիրի կրթական փոխանակումների կացարանից:
Հեռ. 74.72.46, 094.20.84.40
Հասցեն` Րաֆֆի57, Սուրբ Երրորդություն եկեղեցու դիմաց