Մարտի 24-29-ը կրթահամալիրում սկսվեց ուսումնական արձակուրդ և՛ սովորողների, և՛ դասավանդողների համար: Սովորողների, դասավանդողների 5 խումբ աշխատում էր Թբիլիսիում՝ կինո-ֆոտո գործի, էկոլոգների, վրացերենի խորացված ուսուցման սովորողների մասնագիտական փորձառություն, գեղարվեստի ավագ դպրոցի սովորողները «Բարև, պարոն Պիկասո» նախագծով, «Երաժշտական լաբորատորիա» ակումբը համերգային ծրագրով:
Դասավանդողների գարնանային դպրոցում ընդգրկված էին դասավանդողների մարզակումբները, «Սեբաստացիներ» ուսուցչական երգչախմբի ամենօրյա պարապմունքներ, կրթական ծրագրերի մշակում-քննարկում, «Դպրոցական բակը՝ կրթական պարտեզ» նախագիծը, գարնանային մաքրության աշխատանքներ ուսումնական տարածքներում (տե՛ս «Սեմինարներ» ենթաէջ)
Գարնանային դպրոցին մասնակցում էին կրթահամալիրում վերապատրաստվող մասնագետները: Դպրոցի աշխատանքը հետաքրքրել էր նաև Ֆրանսիայի Լիոն քաղաքի մասնագիտական ուսումնական քոլեջի տնօրեն Ֆիլիպ Բիենին:
Դասավանդողների, սովորողների տարբեր խմբեր մասնակցել են.
- Ֆրանս-հայկական քոլեջում կազմակերպված «ՖՀՄՈՒԿ-ը՝ դու ես» թերթի շնորհանդեսին
- ԵՊՀ Կիրառական հոգեբանության կենտրոնի և Երեխաների զարգացման միջազգային կենտրոնի կազմակերպած «Աուտիզմով երեխաների ինտեգրումը հանրակրթական դասարաններ» թեմայով սեմինարին
-Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդարանում կազմակերպված «Երևանի միջնադարյան որոշ եկեղեցիների շուրջ» քննարկումնեին
-ԿԾԿ ԾԻԳ-ի կազմակերպած հայոց լեզու և հայագիտություն, ֆիզիկա, քիմիա, կենսաբանություն և մաթեմատիկա առարկաների էլեկտրոնային կրթական նյութերի մշակմանը նվիրված` միջին և ավագ դպրոցների համար նախատեսված ժողով-քննարկմանը
-Այցելություն Երևանի թիվ 2 հատուկ դպրոց
-«Կոնգրես» հյուրանոցոցում «Բարև» ՀԿ-ի «Ուսուցիչների մասնագիտական զարգացման և կրթության բովանդակության գնահատումը Հայաստանում» ներկայացմանը:
-«Վեմ» ռադիոյի «Ծնողական ժողով» հաղորդաշարի «Ի՞նչ է դժվարացնում ուսուցչի աշխատանքը, ինչպե՞ս օգտակար լինել նրան» հաղորդմանը:
Մարտի 28-ին, 29-ին հայտարարված էր հայրենագիտական ճամփորդությունների օրեր: «Վերելք դեպի ձյուները» նախագիծը հետաձգվեց, քանի որ ձյուները իջան դեպի մեզ:
Դասավանդողների մասնակցությունը դպրոցին գրանցել են դպրոցների գրասենյակները:
Հունիսի 23-27
2013-2014 ուստարվա ամփոփում
2014-2015 ուստարվա նախապատրաստում
«Հայրենագիտական հունիս». ուսումնական ճամբարներ. «Կարդում ենք Տերյան Գանձայում», «Կարդում ենք Չարենց Կարսում», Կարդում ենք Թումանյան Լոռիում»
Փոխանակման ծրագրեր