• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Այցելություն նախագահի նստավայր

Անցած շաբաթ օրը` նոյեմբերի 16-ին, «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի մի խումբ սովորողներ դպրոցի պատմության ուսուցիչ, հասարակագետ Արտակ Զարգարյանի գլխավորությամբ գնացել էին ՀՀ նախագահի նստավայր` ծանոթանալու նրա վարչական ապարատի գործունեությանը: Ըստ ընկեր Զարգարյանի` արդեն մեկ տարի է, ինչ կազմակերպվում է սովորողների պարբերաբար այցելություններ ՀՀ նախագահի նստավայր: Աշակերտները նախագահականի աշխատողի ուղեկցությամբ շրջել են նախագահականի դահլիճներում և մասնաշենքերում: Դրանցից ամեն մեկը նախատեսված են  կոնկրետ արարողություններ անցկացնելու համար. մի դահլիճում կազմակերպվում են հանդիպումներ արտերկրից ժամանած պաշտոնյաների հետ, մյուսը նախատեսված է  մրցանակների հանձման համար, մեկը` տարբեր միջոցառումների եւ այլն:  

Ընկեր Զարգարյանը պատմեց, որ նախագահի նստավայրում կար մի սրահ, որտեղ ցուցադրված էին այլ երկրների նախագահների կոմից մեր հանրապետության 3 նախագահներին հանձնված նվերները: Դրանք շատ մեծ արժողություն ունեն, և հանդիսանում են մեր պետության սեփականությունը: Նախագահականում կա բուխարու սրահ, որտեղ իրականացվում են  դռնփակ հանդիպումներ այլ երկրների պաշտոնյաների հետ: Կա  նաև մի սենյակ,  հատկացված առաջին տիկնոջը, որտեղ նա ընդունում է   Հայաստան ժամանած օտար երկրների առաջին տիկնանց:

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի սովորողների խումբը հանդիպում է ունեցել ՀՀ նախագահի նստավայրի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Լուսինե Գևորգյանի հետ, որը  նամակների բաժնի պատասխանատուն է: Հանդիպման ընթացքում տեղի է ունեցել նախագահի նստավայրի մասին պատմող ֆիլմի դիտում, որից հետո տեղակալը սովորողներին պատմել է նստավայրի ստեղծման եւ նշանակության եւ նախագահի լիազորույունների մասին: Նա նաև պատասխանել է աշակերտների հարցերին, այդ թվում` Հայաստանի տնտեսական իրավիճակի վերաբերվող այն հարցի. Կա՞ն արդյոք  տնտեսական ճյուղեր,  որում Հայաստանը առաջատար է:  Լուսինե Գևորգյանը պատասխանել է, որ. կան տնտեսության ոլորտի այդպիսի ճյուղեր: Ասել է նաեւ, որ  մյուս ճյուղղերի զարգացման վրա տարվում են աշխատանքներ:

Էքսկուրսիայի վերջում աշակերտները նվեր էլ են ստացել` կրիչներ, նախագահի նստավայրում արված լուսանկարներով, իսկ հեռանալուց առաջ, լրացրել են մի հարցաթերեթիկ, և շատ հավանական է, որ հարցաթերթիկի հարցերին լավ կամ գերազանց պատասխանողները ևս մեկ հնարավորություն կունենան այցելելու ՀՀ նախագահի նստավայր:

Կարինե Կիրակոսյան, ավագ դպրոց-վարժարան, 10-րդ դաս.