Կրթահամալիրում հագուստի մոդելավորման, կարի մասնագետը
- ունի մասնագիտական կրթություն, հետաքրքրվում է մոդելավորման բնագավառում նորարարական ուղղություններով, նախաձեռնություններով.
- գիտի առնվազն մեկ օտար լեզու, որն օգտագործում է մասնագիտական խնդիրների լուծման համար.
- համակարգիչը, համացանցը կիրառում է ամենօրյա աշխատանքում, վարում է իր ուսումնական բլոգը, կազմակերպում է ուսուցում ուսումնական բլոգներով.
- ունի մասնագիտական գրադարան.
- կարողանում է.
- կազմել հագուստի մոդելավորման և կարի մասնագիտական ուսուցման, հանրակրթական դասընթացների, դրանց առանձին բաժինների, սովորողի ընտրությամբ, լրացուցիչ ուսուցման դասընթացների ծրագրեր,
- ստեղծել ուսումնական նյութեր, այդ թվում՝ նաև անհատական ուսուցման, հեռավար ուսուցման համար,
- մշակել և սովորողների հետ իրականացնել ուսումնական նախագծեր, կազմակերպել ցուցադրություններ.
- ճամփորդել սովորողների հետ.
- կազմակերպել ուսումնական ճամբար, ստեղծագործական հավաք:
Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք www.mskh.am, զանգեք 74-72-46: Հայտը լրացրեք առցանց: