• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Աշխատանքի հրավեր

Կրթահամալիրում  հագուստի մոդելավորման, կարի մասնագետը

  • ունի մասնագիտական կրթություն, հետաքրքրվում է մոդելավորման բնագավառում նորարարական ուղղություններով, նախաձեռնություններով.
  • գիտի առնվազն մեկ օտար լեզու, որն օգտագործում է մասնագիտական խնդիրների լուծման համար.
  • համակարգիչը, համացանցը կիրառում է ամենօրյա աշխատանքում, վարում է իր ուսումնական բլոգը, կազմակերպում է ուսուցում ուսումնական բլոգներով.
  • ունի մասնագիտական գրադարան.
  • կարողանում է.
    • կազմել հագուստի մոդելավորման և կարի մասնագիտական ուսուցման, հանրակրթական դասընթացների, դրանց առանձին բաժինների, սովորողի ընտրությամբ, լրացուցիչ ուսուցման դասընթացների ծրագրեր,
    • ստեղծել ուսումնական նյութեր, այդ թվում՝ նաև անհատական ուսուցման, հեռավար ուսուցման համար,
    • մշակել և սովորողների հետ իրականացնել ուսումնական նախագծեր, կազմակերպել ցուցադրություններ.
    • ճամփորդել սովորողների հետ.
    • կազմակերպել ուսումնական ճամբար, ստեղծագործական հավաք:

Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք www.mskh.am, զանգեք 74-72-46: Հայտը լրացրեք առցանց: