• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Երևանի գլխավոր ճարտարապետի այցը կրթահամալիր

Նկարագրություն: 
Ապրիլի 29-ին աշխատանքային այցով կրթահամալիրում էր Երևանի գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանը։ Կրթահամալիրի տնօրեն Աշոտ Բլեյանի ուղեկցությամբ շրջեցին կրթահամալիրի արևմուտքում, եղան Ագարակում։ Տիար Բլեյանը ներկայացրեց հանրապետությունում այժմ գործող միակ հանրակրթական ագարակի, հնգամարտի զարգացմանն ուղղված քայլերը, դրանց իրականացման համար անհրաժեշտ պայմանները։ Ձեռք բերվեցին որոշակի պայմանավորվածություններ։ Արթուր Մեսչյանը տպավորվեց կատարված աշխատանքով, անվանեց այն՝ զիլ գործ։