«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր
"Mkhitar Sebastatsi" Educomplex
Ազնիվ Գալստյանի գրառումը՝ բլոգում․
Սիրում եմ մեր կրթահամալիրյան ճամփորդությունները: Ճամփորդությունները նման են բայց ամեն անգամ բացահայտումները, էմոցիաները, ընկերները ու ոգևորությունս այլ են: Առանձնահատուկ է ինձ համար մեր ճամփորդ տեսակը՝ պրպտող,հոգատար,սիրով երգ ու տաղով լիքը: Էջմիածնի Սբ.Աստվածածին, Ամբերդ գյուղի դպրոց, Ոսկեվազ,Ոսկեհատ այսպես գյուղեգյուղ շրջում, երգում ու տարածում ենք Կոմիտաս, կարդում Թումանյան ու ավելի կենդանի ու կենսունակ դարձնում նրանց եղելությունն ու շարունակականությունը․․․